Գլխավոր / Ծառայություններ
Ապրանքային Նշաններ

Մենք կարող ենք իրականացնել նշանների նկատմամբ բացառիկ իրավունքների ձեռքբերման հետ կապված բոլոր աշխատանքները, այդ թվում՝

- անվճար խորհրդատվություն՝ Ձեր գործունեությանը և հեռանկարային բիզնես ծրագրերին համապատասխան, Ձեր ապրանքային նշանների գրանցման և դրա համար համապատասխան երկրների ու ընթացակարգերի ընտրության հարցերով.   

- Ձեր ապրանքային նշանները Հայաստանի Հանրապետությունում գրանցելու հետ կապված համալիր աշխատանքների իրականացում.

- Ձեր ապրանքային նշաններն օտարերկրյա պետություններում գրանցելու հետ կապված համալիր աշխատանքների իրականացում, այդ թվում՝ նշանների միջազգային գրանցման Մադրիդյան համակարգի միջոցով այդ պետություններում ՝ Ձեր ապրանքային նշանների իրավական պահպանության ապահովման հետ կապված. 

-  ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների ձեռքբերման և այդ իրավունքների խախտմամբ պայմանավորված հնարավոր վեճերի լուծման հետ կապված աշխատանքների իրականացում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունում և նրա  բողոքարկման խորհրդում, դատարաններում, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում և մաքսային մարմիններում ՝ Ձեր իրավունքների պաշտպանության հարցերով.

- Ձեր ապրանքային նշանի օգտգործման իրավունքն այլ անձանց տրամադրելու կամ այլ անձանց ապրանքային նշանի օգտագործման իրավունք ստանալու լիցենզային պայմանագրերի, ինչպես նաև Ձեր ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքներն ամբողջությամբ կամ մասնակի այլ անձի փոխանցելու (զիջման) կամ այլ անձի ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքներն ամբողջությամբ կամ մասնակի ձեռքբերման (զիջման) պայմանագրերի (անհրաժեշտության դեպքում) ձևակերպման և այդ լիցենզիաներն ու իրավունքի փոխանցումները Մտավոր սեփականության գործակալությունում  գրանցելու հետ կապված աշխատանքների իրականացում:  

Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում գրանցելու համար անհրաժեշտ են հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը.
  • Անձի անունը, ազգանունը (լրիվ անվանումը) և գտնվելու վայրը (հասցեն), ում անունով պետք է գրանցվի ապրանքային նշանը, ֆիզիկական անձի դեպքում նաև՝ անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում նաև՝ ՀՎՀՀ-ն, ղեկավարի անուն ազգանունն ու պաշտոնի անվանումը. 
  • Գրանցվող ապրանքային նշանի որակյալ պատկերը (JPEG, PDF կամ PNG ֆորմատով).
  • Այն ապրանքների և/կամ ծառայությունների ցանկը, որոնց համար պետք է գրանցվի ապրանքային նշանը (ցանկալի է ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան). 
  • Ավելի վաղ առաջնություն խնդրարկելու դեպքում (կարելի է օգտվել ավելի վաղ առաջնության օրվանից 6 ամսվա ընթացքում)՝
     -    միջազգային (կոնվենցիայով) առաջնությունից օգտվելու համար՝ առաջին հայտի  համարը, ներկայացման թվականը և երկիրը
    -    ցուցահանդեսային առաջնությունից օգտվելու համար՝ միջազգային ցուցահանդեսում համապատասխան ապրանքների և/կամ ծառայությունների առաջին ցուցադրման օրը, ամիսը, տարին (թվականը), ցուցահանդեսի անվանումն ու անցկացման երկիրը: 
  • Առաջնության վերաբերյալ ներկայացված տվյալները հիմնավորող՝ առաջին հայտի վավերացված պատճենը, կամ համապատասխան դեպքում՝ միջազգային ցուցահանդեսում ապրանքների և/կամ ծառայությունների առաջին ցուցադրման մասին՝ ցուցահանդեսի կազմակերպամ պատասխանատու մարմնի կողմից տրված տեղեկանքը, որոնք կարող են ներկայացվել մինչև հայտի ներկայացման թվականից երեք ամիսը լրանալը.
  • Հայտ ներկայացնելու և դրա հետ կապված գործերը վարելու համար անհրաժեշտ է նաև լիազորագիր, որի լրացված ձևը կարող ենք տրամադրվել Ձեր ստորագրմանը:
Գյուտեր և Օգտակար Մոդելներ

Մենք կարող ենք իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գյուտի և օգտակար մոդելի արտոնագիր ստանալու և դա գործողության մեջ պահելու հետ կապաված բոլոր աշխատանքները, այդ թվում.

- անվճար խորհրդատվություն Ձեր գործունեությանը, հեռանկարային բիզնես ծրագրերին և Ձեր գյուտի կամ օգտակար մոդելի ընդհանուր բովանդակությանը համապատասխան դրա արտոնագրման նպատակահարմարության, արտոնագրման երկրների ու ընթացակարգերի ընտրության հարցերով.

- Հայաստանի Հանրապետությունում գյուտի կամ օգտակար մոդելի արտոնագիր ստանալու հայտի ձևակերպում, ՀՀ մտավոր սեփականության  գործակալություն ներկայացում և դրա քննարկման հետ կապված գործերի վարում, արտոնագրերի ստացում և դրանք գործողության մեջ պահելու համար համապատասխան տարեկան պետական տուրքերի վճարում.

- օտարերկրյա պետություններում գյուտի կամ օգտակար մոդելի արտոնագիր ստանալու համապատասխան հայտերի ձևակերպում և ներկայացում, այդ թվում՝ աշխարհի 153 պետություններում արտոնագիր ստանալու հնարավորությամբ միջազգային (PCT) կամ ԱՊՀ 8 երկրներում (Բելառուսիա, Թուրքմենիա, Կիրգիզիա, Հայաստան, Ղազախստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ադրբեջան) գործելու հնարավորությամբ արտոնագիր ստանալու  Եվրասիական  հայտերի, դրանցով գործավարության իրականացում, արտոնագրերի ստացում և դրանք գործողության մեջ պահելու համար համապատասխան տարեկան պետական տուրքերի վճարում

Մեր մասնագետները կաջակցեն կազմելու  արտոնագրերի նկատմամբ լիցենզիաների տրամադրման  կամ արտոնագրային իրավունքների փոխանցման (արտոնագրի զիջման) պայմանագրերը և գրանցելու այդ պայմանագրերից բխող իրավունքներն ու դրանց փոփոխությունները, ինչպես նաև պաշտպանելու Ձեր իրավունքները ՀՀ մտավոր սեփականության բողոքարկման խորհուրդում կամ դատարաններում:

Տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են գյուտի (օգտակար մոդելի) հայտ ձևակերպելու և ներկայացնելու համար

 

  • Հայտատուի անունը, ազգանունը (լրիվ անվանումը) և գտնվելու վայրը՝ հասցեն, ֆիզիկական անձի դեպքում նաև՝ անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում նաև՝ ՀՀՎՀ-ն, ղեկավարի անուն ազգանունը, պաշտոնը.
  • Բոլոր հեղինակների անունները,   ազգանուններն ու գտնվելու վայրը (հասցեն), ինչպես նաև արտոնագիր ստանալու իրավունքը հայտատուին անցնելու հիմքերը.
  • Գյուտի (օգտակար մոդելի) անվանումը.
  • Գյուտի (օգտակար մոդելի) նկարագրությունը. 
  • Գծագրեր կամ այլ նյութեր, որոնք անհրաժեշտ են գյուտի (օգտակար մոդելի) էությունը հասկանալու համար.
  • Ավելի վաղ առաջնություն խնդրարկելու դեպքում (կարելի է օգտվել առաջին հայտի ներկայացման օրվանից 12 ամսվա ընթացքում)՝ միջազգային (կոնվենցիայով) առաջնության համար՝ առաջին հայտի համարը, ներկայացման օրը, ամիսը, տարին (թվական) և ներկայացման երկիրը.
  • Ցուցահանդեսային առաջնությունից օգտվելու դեպքում (կարելի է օգտվել ցուցահանդեսում ցուցադրման օրվանից 3 ամսվա ընթացքում)՝ միջազգային ցուցահանդեսում գյուտի (օգտակար մոդելի) համապատասխան օբյեկտի առաջին ցուցադրման օրը, ամիսը, տարին, ցուցահանդեսի անվանումն ու անցկացման երկիրը.
  • Առաջնության վերաբերյալ ներկայացված տվյալները հիմնավորող առաջին հայտի վավերացված պատճենը կամ համապատասխան դեպքում՝ ցուցահանդեսում առաջին ցուցադրման մասին՝ ցուցահանդեսի կազմակերպման պատասխանատու մարմնի կողմից տրված տեղեկանքը, որոնք կարող են ներկայացվել մինչև հայտի ներկայացման թվականից 3 ամիսը լրանալը: 
  • Հայտ ներկայացնելու և դրա հետ կապված գործերը վարելու համար անհրաժեշտ է լիազորագիր, որի լրացված ձևը կարող ենք տրամադրել Ձեր ստորագրմանը: 
Արդյունաբերական Նմուշներ (դիզայններ)

Մենք մատուցում ենք Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում արդյունաբերական դիզայնի (արդյունաբերական դիզայնի) արտոնագիր ստանալու և դա գործողության մեջ պահելու հետ կապված բոլոր աշխատանքները, այդ թվում.

- անվճար խորհրդատվություն Ձեր գործունեությանը, բիզնես ծրագրերին և արդյունաբերական դիզայնի ընդհանուր բովանդակությանը համապատասխան դրա արտոնագրման նպատակահարմարության, արտոնագրման երկրների ու ընթացակարգերի ընտրության հարցերով.

- արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու հայտերի ձևակերպում և պետական լիզոր մարմին ներկայացում, դրա քննարկման հետ կապված գործերի վարում, արտոնագրերի ստացում և դրանք գորխողության մեջ պահելու համար պետական տուրքերի վճարում.

- օտարերկրյա պետություններում արդյունաբերական դիզայնի արտոնագրեր ստանալու և դրանք գործողության մեջ պահելու հետ կապված համալիր ծառայություններ, այդ թվում՝ Արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին համաձայնագրի շրջանակներում.

Մեր մասնագետները կաջակցեն կազմելու արդյունաբերական դիզայնի օգտագործման լիցենզիաների տրամադրան կամ արտոնագրով ամրագրված իրավունքների փոխանցման (զիջման) պայմանագրերը, դրանք պետական լիազոր մարմնում գրանցելու, ինչպես նաև Ձեր իրավունքները պետական լիազոր մարմնում և դատարաններում պաշտպանելու հարցերում:

Տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են արդյունաբերական դիզայնի հայտը ձևակերպելու և ներկայացնելու համար
  • հայտատուի անունը, ազգանունը (իրավաբանական անձի լրիվ անվանումը) և գտնվելու վայրը (հասցեն). ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում նաև՝ ՀՎՀՀ-ն, ղեկավարի անուն ազգանունը և պաշտոնը.
  •  Բոլոր հեղինակների անունները, ազգանուններն ու գտնվելու վայրը (հասցեն), համապատասխան դեպքում՝ արտոնագիր ստանալու իրավունքը հայտատուին անցնելու հիմքը. 
  • Արդյունաբերական նմուշի  պատկերների լրակազմը, որոնք ամբողջությամբ բացահայտում են արդյունաբերական նմուշի արտաքին տեսքը (ցանկալի է pdf  kam jpeg ֆորմատով).
  • Արդյունաբերական դիզայնի անվանումն ու համառոտ նկարագրությունը (էական հատկանիշները).
  • Ավելի վաղ ռաջնությունից օգտվելու դեպքում (կարելի է օգտվել առաջին հայտի ներկայացման օրվանից 6 ամսվա ընթացքում)՝ միջազգային (կոնվենցիայով) առաջնության համար՝ առաջին հայտի համարը, ներկայացման օրը, ամիսը, տարին (թվական) և ներկայացման երկիրը.
  • Ցուցահանդեսային առաջնությունից օգտվելու դեպքում՝ (կարելի է օգտվել միջազգային ցուցահանդեսում առաջին ցուցադրման օրվանից 3 ամսվա ընթացքում)՝ ցուցահանդեսում արդյունաբերական դիզայնի  առաջին ցուցադրման օրը, ամիսը, տարին, ցուցահանդեսի անվանումն ու անցկացման երկիրը.   
  • Առաջնության վերաբերյալ ներկայացված տվյալները հիմնավորող՝ առաջին հայտի վավերացված պատճենը, կամ համապատասխան դեպքում՝ միջազգային ցուվահանդեսում առաջին ցուցադրման մասին՝ ցուցահանդեսի կազմակերպման պատասխանատու մարմնի կողմից տրված տեղեկանքը, որոնք կարող են ներկայացվել հայտի ներկայացման թվականից 3 ամսվա ընթացքում:  
  • Հայտ ներկայացնելու և դրա հետ կապված գործերը համար անհրաժեշտ է լիազորագիր, որի լրացված ձևը կարող ենք տրամադրել Ձեր ստորագրմանը:
Հեղինակային Իրավունք և Հարակից Իրավունքներ
Աշխարհագրական Նշումներ