Գլխավոր / Մեր Մասին
about img

Մեր Մասին

Ուրախ ենք ՊԱՏՄԱՐՔ ընկերության պաշտոնական կայք Ձեր այցելության համար: Հանդիսանալով մտավոր սեփականության պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության առաջատար ընկերություններից մեկը, վստահեցնում ենք, որ մեր օգնությամբ, ոլորտի հետ կապված Ձեր ցանկացած խնդիր կարող եք լուծել ամենասեղմ ժամկետներում, բարձր որոկով և առավելագույնս արդյունավետ:

«ՊԱՏՄԱՐՔ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013 թվականին և մինչ օրս ծառայություններ է մատուցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների ձեռքբերման, դրանց պաշտպանության և օգտագործման հետ կապված հարցերով, այդ թվում՝ գյուտերի և օգտակար մոդելների  արտոնագրերի, ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների վկայագրերի ստացման, դատարանում, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդում այդ իրավունքների պաշտպանության, դրանց օգտագործման հետ կապված լիցենզային պայմանագրերի կնքման և գրանցման հարցերով գործնական և խորհրդատվական ծառայություններ: 

Ընկերության տնօրենն է ոլորտի երկարամյա աշխատանքային փորձ ունեցող, արտոնագրային հավատարմատար՝ Անդրանիկ Խաչիկյանը:

1968-2014
Կրթությունը

1968-1973- Երևանի պետական համալսարան, մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ.    
1976-1980- Արտոնագրային բնագավառում որակավորման բարձրացման կենտրոնական ինստիտուտ (Մոսկվա).
2012-2014 Երևանի «Եվրասիա միջազգային համալսարան», իրավագիտության ֆակուլտետ:

2002-2020
Աշխատանքային Գործունեությունը

2017 - առ այսօր՝ արտոնագրային հավատարմատար, ՊԱՏՄԱՐՔ ընկերության տնօրեն

2002-2017-  ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ.
1992-2002 – ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետի տեղակալ,
1975-1992- ԽՍՀՄ Գյուտերի և հայտնագործությունների պետական կոմիտեի արտոնագրային ծառայությունների համամիութենական կենտրոնի Երևանի մասնաճյուղ, փորձագետ, գլխավոր փորձագետ, խմբի ղեկավար, բաժնի պետ,  1989 թվականից` մասնաճյուղի տնօրեն.

Մասնագիտացված է մտավոր սեփականության բոլոր իրավունքների հարցերով: Հեղինակել և մասնակցել է ոլորտի կարգավորման ՀՀ բազմաթիվ օրենքների և այլ իրավական ակտերի մշակմանը։  Մասնակցել է մի շարք միջազգային պայմանագրերի ու կոնվենցիաների նախագծերի քննարկմանը, մասնավորապես` Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի, Արտոնագրային օրենքների պայմանագրի (PLT), ապրանքային նշանների օրենքների պայմանագրի (TLT),  Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների և ապրանքների ծագման տեղանունների պահպանության մասին պայմանագրի,   ինչպես նաև նշվածների հրահանգների, Եվրամիություն-Հայաստանի Հանրապետություն ասոցացման համաձայնագրի նախագծի և այլն:

Պրակտիկ Գործունեությունը

Համալիր ծառայությունների մատուցում  Հայաստանում և օտարերկրյա պետություններում ապրանքային նշանների գրանցման,  իրավական պահպանության ու օգտագործման հետ կապված  հարցերով, այդ թվում՝ ապրանքային նշանների միջազգային գրանցման Մադրիդյան համակարգի շրջանակներում.

Համալիր ծառայություններ Հայաստանում և օտարերկրյա պետություններում գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների արտոնագրման հարցերով, այդ թվում՝ արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի (PCT) և Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի շրջանակներում.

Ծառայություններ՝ մտավոր սեփականության օբյեկտները մաքսային գրանցամատյանում գրանցելու և ապրանքների ներմուծման կասեցման հետ կապված հարցերով։

Խորհրդատվական ծառայություններ՝ մտավոր սեփականության բոլոր օբյեկտների իրավական պահպանության հարցերով, այդ թվում՝ դրանց գրանցման, արտոնագրման, առանց գրանցման պահպանության, նոու- հաուների և այլն, լիցենզիաների տրամադրման և լիցենզային պայմանագրերի կնքման, կատարման, բացառիկ իրավունքների փոխանցման հարցերով։